Amnesty International-ը քննադատել է Իսրայելի ռեժիմի նախագիծը
Amnesty International կազմակերպությունը Սիոնիստական ռեժիմից պահանջել է դադարեցնել օկուպացված տարածքներից աֆրիկացի ապաստանյալների պարտադիր գաղթը:
Ըստ Բենիամին Նեթանյահուի նախագծի, 38 հազար աֆրիկացի ապաստանյալներ, որոնց մեծ մասը Սուդանի և Եթովպիայի քաղաքացիներ են, պետք է հեռանան այդ ռեժիմի օկուպացրած տարածքներից:
Սիոնիստական ռեժիմը տարիներ է , ինչ աֆրիկացի ապաստանյալներին կալանավորելով և նրանց դեմ ճնշում գործադրելու կամ ֆինանսական օգնությունների խոստումներով, նրանց հարկադրում է հեռանալ պաղեստինյան տարածքներից և մեկնել Ուգանդայի կամ Ռուանդայի նման երկրներ:
France 24 հեռուստաընկերության հաղորդման համաձայն, դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ներկայացրած նոր նախագիծը, ՄԱԿ-ը պահանջել է դադարեցնել որոշման իրագործումը:
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ ՝ Վիլիամ Սպինդլերը Թելավիվի ռեժիմից պահանջել է այդ գաղթականների պաշտոնական կեցության համար այլ լուծում գտնել: