Թուրքիայում ձերբակալվել է դեսպան Կառլովի գործով ևս մեկ կասկածյալ
https://parstoday.ir/hy/news/world-i81147-Թուրքիայում_ձերբակալվել_է_դեսպան_Կառլովի_գործով_ևս_մեկ_կասկածյալ
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով անցնող կասկածյալներից Վ.Կ.Ա.-ն ձերբակալվել է: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2018 13:47 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել է դեսպան Կառլովի գործով ևս մեկ կասկածյալ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով անցնող կասկածյալներից Վ.Կ.Ա.-ն ձերբակալվել է: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ ձերբակալվածը, ինչպես նաև մարդասպան Մևլութ Ալթընթաշը օգտագործել են «ByLock» հաղորդակցման հավելվածը, որը, ըստ պաշտոնական Անկարայի, օգտագործել են Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցները: Վ.Կ.Ա.-ն հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի պետական սեկտորի աշխատանքից հեռացվել է: Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: Մարդասպանը մի քանի անգամ կրակել էր Կառլովի մեջքին, ինչի արդյունքում էլ ստացված վնասվածքները մահացու են եղել: Ոստիկանական գործողության արդյունqում մարդասպանը՝ 1994 թվականին Թուրքիայի Այդըն նահանգի Սյոքե շրջանում ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը, սպանվել էր: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատահարն ահաբեկչություն էր անվանել:

Ankakh.com