Ղարաբաղյան հակամարտությունը ԵՄ ուշադրության կենտրոնում է
https://parstoday.ir/hy/news/world-i81267-Ղարաբաղյան_հակամարտությունը_ԵՄ_ուշադրության_կենտրոնում_է
Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2018 07:30 Asia/Tehran
  • Ղարաբաղյան հակամարտությունը ԵՄ ուշադրության կենտրոնում է

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում:

Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցչի հայտարարության մեջ՝ ի պատասխան գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հայտարարության:

«Վրաստանում, Մոլդովայում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ձգձգված հակամարտությունները նախկինի պես արժանի են մեր ուշադրությանը, եւ մենք բարձր ենք գնահատում Իտալիայի հավատարմությունը գոյություն ունեցող ձեւաչափերով այս հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ գործունեության հետագա ամրապնդմանը: Մենք բարձր ենք գնահատում, հակամարտային իրավիճակների հումանիտար ասպեկտների նկատմամբ մշտական ուշադրությունը, որոնք, ինչպես նախկինում, առավել մեծ մտահոգություն են առաջացնում»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վիեննայում ներկայացնելով Իտալիայի նախագահության առաջնահերթությունները՝ այս երկրի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն ասել էր, որ իրենք «կսատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»:

News.am