Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ ճանապարհորդությունից
https://parstoday.ir/hy/news/world-i81283-Թուրքիան_իր_քաղաքացիներին_կոչ_է_արել_հրաժարվել_ԱՄՆ_ճանապարհորդությունից
Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցից` հայտարարելով, որ նրանք իրենց վտանգում են կամայական ձերբակալման, և եթե ամեն դեպքում որոշեն մեկնել, ապա պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2018 10:32 Asia/Tehran
  • Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ ճանապարհորդությունից

Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցից` հայտարարելով, որ նրանք իրենց վտանգում են կամայական ձերբակալման, և եթե ամեն դեպքում որոշեն մեկնել, ապա պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն այս շաբաթ համանման նախազգուշացում էր հրապարակել ամերիկացիների համար` նրանց կոչ անելով չայցելել Թուրքիա ահաբեկչության և կամայական ձերբակալությունների վտանգի պատճառով: Անկարայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունները, որոնք ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գծով դաշնակցային են, վատթարացել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ձերբակալել և դատարան էին ներկայացրել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները խախտելու մեջ մեղադրվող թուրք գործարար Մեհմեթ Հաքան Աթթիլային: Թուրքիան այդ դատավարությունն անվանել է քաղաքականապես մոտիվացված:

Ankakh.com