Մակրոնը Նեթանյահուին հիշեցրեց, որ պիտի հարգել ՀԳՀԾ-ն
Ելիսեյան պալատը շանբաթ օիը մի հաղորդագրությամբ տեղեկացրել է ՀԳՀԾ-ի հարցով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հեռախոսազրույցի մասին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ելիսեյան պալատն այս հաղորդագրության մեջ նշել է, որ Ֆրանսիայի նախագահը պատասխանելով ՀԳՀԾ-ում փոփոխություն մտցնելու Սիոնիստական ռեժիմի վարչապետի դիմումին, նրանից պահանջել է հարգել միջուկային համաձայնությունը:
«Մակրոնը Նեթանյահուին հիշեցրել է, որ բոլորը պարտավոր են հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Համաձայն այս հաղորդման, Սիոնիստական ռեժիմի վարչապետն այս հեռախոսազրույցի ժամանակ ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները պիտի լուրջ ընդունել: Նրանք ովքեր ցանկանում են պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը պիտի դա գիտակցեն»:
Բենիամին Նեթանյահուն շարունակ ԱՄՆ-ի նախագահի հետ համընթաց պահանջել է փոփոխություն մտցնել ՀԳՀԾ-ի կետերում:
Թրամփն այն պատճառաբանությամբ, թե միջուկային համաձայնությունը միայն ԻԻՀ-ի շահերն է ապահովում, պահանջել է սրբագրել ՀԳՀԾ-ի կետերն ու հնարավորության դեպքում դա չեղարկել: