Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը Թուրքիայի հարցում զիջումների չի գնա
https://parstoday.ir/hy/news/world-i81397-Գերմանիայի_կոալիցիոն_կառավարությունը_Թուրքիայի_հարցում_զիջումների_չի_գնա
Գերմանիայում վերսկսվել են նոր կառավարության ձևավորման բանակցությունները «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Քրիստոնեա-սոցիալիստական միություն» (CSU) և  «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունների միջև: Վերոնշյալ երեք կուսակցությունները պատրաստել են համատեղ փաստաթուղթ, որտեղ նշվել է, թե Գերմանիան  ինչպիսի քաղաքականություն կվարի  օրակարգային մի շարք հարցերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 12:20 Asia/Tehran
  • Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը Թուրքիայի հարցում զիջումների չի գնա

Գերմանիայում վերսկսվել են նոր կառավարության ձևավորման բանակցությունները «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Քրիստոնեա-սոցիալիստական միություն» (CSU) և  «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունների միջև: Վերոնշյալ երեք կուսակցությունները պատրաստել են համատեղ փաստաթուղթ, որտեղ նշվել է, թե Գերմանիան  ինչպիսի քաղաքականություն կվարի  օրակարգային մի շարք հարցերում:

Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ առանձին տեղ է հատկացվել Թուրքիային, որի վերաբերյալ 3 կուսակցությունները միակարծիք են: Ըստ նրան՝ թեև Գերմանիայի համար Թուրքիան հանդիսանում է կարևոր «դաշնակից և հարևան», այնուամենայնիվ Թուրքիայում ներքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ:

«Քանի որ Թուրքիայում ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը անկում է ապրում, իսկ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը` վատթարանում, ապա Թուրքիայի հետ բանակցություններում  նոր էջ  չի բացվի, բայց ոչ էլ կփակվի ներկայիս գործընթացը»:

Հայտարարությունում հիշեցվել է, որ Թուրքիան չի կատարել ստանձնած մի շարք պարտականություններ և որպես դրա հետևանք, պաշտոնական Անկարայի հետ Գերմանիան չի դյուրացնի վիզաների տրամադրման գործընթացը, իսկ մաքսային միության վերաբերյալ պայմանագիրն էլ չի ուժեղացվի:

ermenihaber.am