ԵԱՀԿ¬ն Ակնա¬Հինդարխ ճանապարհահատվածում դիտարկում կանցկացնի
https://parstoday.ir/hy/news/world-i81485-ԵԱՀԿ_ն_Ակնա_Հինդարխ_ճանապարհահատվածում_դիտարկում_կանցկացնի
ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 16¬ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 12:30 Asia/Tehran
  • ԵԱՀԿ¬ն Ակնա¬Հինդարխ ճանապարհահատվածում դիտարկում կանցկացնի

ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 16¬ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։ ԼՂ-ի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Armenpress.am