ԵԱՀԿ¬ն Ակնա¬Հինդարխ ճանապարհահատվածում դիտարկում կանցկացնի
ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 16¬ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։ ԼՂ-ի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Armenpress.am