Էրդողան. ԱՄՆ–ն ահաբեկիչների բանակ է ստեղծում Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/world-i81521-Էրդողան._ԱՄՆ_ն_ահաբեկիչների_բանակ_է_ստեղծում_Սիրիայում
ԱՄՆ–ն, Թուրքիայի հետ սահմանին, Սիրիայում գործող PYD և YPG ջոկատներից ահաբեկչական բանակ է ստեղծում,– ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 15:45 Asia/Tehran
  • Էրդողան. ԱՄՆ–ն ահաբեկիչների բանակ է ստեղծում Սիրիայում

ԱՄՆ–ն, Թուրքիայի հետ սահմանին, Սիրիայում գործող PYD և YPG ջոկատներից ահաբեկչական բանակ է ստեղծում,– ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։

Էրդողանի խոսքերով` այս ահաբեկչական բանակի նպատակը Թուրքիան է։

«Սակայն նախքան ԱՄՆ–ն կհասցնի ստեղծել ահաբեկիչների բանակը, Թուրքիան այն կոչնչացնի»,– ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ աջակցելով PYD–ին և YPG–ին` ԱՄՆ ինքն իրեն խայտառակել է։

Նշենք, որ այսօր Թուրքիայի փոխվարչապետ Բեկիր Բոզդագը նշել է, որ ԱՄՆ–ն բացեիբաց աջակցում է Սիրիայի PYD և YPG ահաբեկչական կազմակերպություններին։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ ԱՄՆ–ի համագործակցությունը PYD–ի և YPG–ի հետ հակասում է Վաշինգտոնի կողմից ընդունած պարտավորություններին և արած հայտարարություններին, և սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը։

1in.am