Կալիֆորնիան ԱՄՆ-ի ամենաշատ եկամուտն ունեցող ու ամենաչքավոր նահանգը
https://parstoday.ir/hy/news/world-i81533-Կալիֆորնիան_ԱՄՆ_ի_ամենաշատ_եկամուտն_ունեցող_ու_ամենաչքավոր_նահանգը
«Լոս Անջելես Թայմզ» օրաթերթը, հղում կատարելով ԱՄՆ-ի կառավարության վիճակագրական պաշտոնական տվյալներին, հայտարարել է, որ Կալիֆորնիան այդ երկրի ամենաչքավոր նահանգն է : Դա ի տես այն բանի, որ Կալիֆորնիան համարվում է ԱՄՆ-ի ամենաշատ եկամուտն ունեցող նահանգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 04:11 Asia/Tehran
  • Կալիֆորնիան ԱՄՆ-ի ամենաշատ եկամուտն ունեցող ու ամենաչքավոր նահանգը

«Լոս Անջելես Թայմզ» օրաթերթը, հղում կատարելով ԱՄՆ-ի կառավարության վիճակագրական պաշտոնական տվյալներին, հայտարարել է, որ Կալիֆորնիան այդ երկրի ամենաչքավոր նահանգն է : Դա ի տես այն բանի, որ Կալիֆորնիան համարվում է ԱՄՆ-ի ամենաշատ եկամուտն ունեցող նահանգը:

«Լոս Անջելես Թայմզ» օրաթերթի ինտերնետային կայքը գրել է. «Կալիֆորնիան ԱՄՆ-ի ամենաչքավոր նահանգն է, որի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին ապրում է աղքատության գծից ցածր պայմաններում»:

Հաղորդման մեջ անդրադարձ է արվել կառավարության հատկացումներին ու նշվել, որ այդ հատկացումներն այնպես են տնօրինվել որ չքավորությունը ոչ միայն չի նվազել, այլև ավելի է խորացել:

Հաղորդման մեջ Կալիֆորնիան այն պայմաններում է ԱՄՆ-ի ամենաչքավոր նահանգը ներկայացվել, երբ միևնույն ժամանակ համարվում է այդ երկրի ամենաշատ եկամուտն ունեցող նահանգը և Կալիֆորնիայի «Սիլիկոն Վալի»-ում են հաստատված աշխարհի համակարգչային ամենահեղինակավոր ընկերությունները:

ՄԱԿ-ը վերջերս զեկույց հրապարակելով ազդարարեց ԱՄՆ-ի տարբեր նահանգներում չքավորության տարածման կապակցությամբ: