Բեռլինն ու Փարիզը միաժամանակ իրենց հակառակությունը հայտնեցին ՀԳՀԾ-ի փոփոխմանը
Գերմանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատարներն ընդգծեցին, որ համաձայն չեն միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) կետերը փոխելու ԱՄՆ նախագահի պահանջին:
Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման, Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերգը երկուշաբթի օրը հայտարարեց. «Բեռլինը ցանկանում է ծանոթանալ ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջի մանրամասներին»:
Գերմանիայի կառավարության խոսնակն այդուհանդերձ ընդգծեց, որ Բեռլինը կանգնած է մնալու ՀԳՀԾ-ի թիկունքին:
Միաժամանակ Փարիզում էլ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հանդես գալով հաղորդագրությամբ հայտարարեց, որ այդ երկիրը շարունակ ընդգծում է, որ միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) ստորագրած բոլոր կողմերը պարտավոր են այն հարգել:
Թրամփը հունվարի 12-ին հայտարարեց, որ վերջին անգամ երկարացնում է Իրանի դեմ միջուկային շրջափակումների առկախման ժամկետը և միևնույն ժամանակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերից պահանջեց այն փոփոխել ըստ իր ցանկության, ինչը դրական արձագանք չգտավ: