Պաղեստինցի ուսուցչուհին արժանացել է Global Teacher Prize մրցանակի
Մարտ 14, 2016 11:35 Asia/Tehran
Պաղեստինցի տարրական դասարանների ուսուցչուհին 1 մլն դոլար մրցանակ է ստացել Դուբայում Global Teacher Prize ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում։
Ուսուցչուհուն պարգեւատրել են դասավանդման գործում ունեցած ավանդի համար, հայտնում է CNN-ը։
Բեթլեհեմում պաղեստինցիների ճամբարում մեծացած Հանան Ալ Հրուբին պարգեւատրել են այս կիրակի։
Նա նշել է, որ ընդունում է մրցանակը՝ որպես հաղթանակ բոլոր ուսուցիչների համար եւ մասնավորապես պաղեստինցիների։
Հանան Ալ Հրուբն ուսուցչուհի էր դարձել այն բանից հետո, երբ նրա ամուսինն ու երեխաները սպանվել էին դպրոցից տուն գալու ճանապարհին։
Global Teacher Prize-ը միջազգային մրցանակ է, որը դասախոսներին են հանձնում ամեն տարի իրենց ոլորտում ակնառու ավանդ ներդնելու համար։
Պիտակ