Բրիտանիայում պահանջել են չեղարկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի այդ երկիր կատարելիք այցը
https://parstoday.ir/hy/news/world-i81621-Բրիտանիայում_պահանջել_են_չեղարկել_Սաուդյան_Արաբիայի_գահաժառանգի_այդ_երկիր_կատարելիք_այցը
Բրիտանիայի մարդու իրավունքների կառույցները պահանջել են չեղարկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի այդ երկիր կատարելիք այցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 15:16 Asia/Tehran
  • Բրիտանիայում պահանջել են չեղարկել  Սաուդյան Արաբիայի գահաժառանգի  այդ երկիր կատարելիք այցը

Բրիտանիայի մարդու իրավունքների կառույցները պահանջել են չեղարկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի այդ երկիր կատարելիք այցը:

Մի նամակ հղելով Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, և անդրադառնալով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի՝ իր ընդդիմադիրների նկատմամբ գործած  բազում ոճիրներին, այդ թվում   նրանց խոշտանգմանն ու մահապատժի ենթարկմանը, այդ երկրի մարդու իրավունքների կառույցներն ընդգծել են ,որ պետք է չեղարկել նրա այցը Բրիտանիա:

Նամակում ասվել է.«Մոհամմեդ Բեն Սալմանը Եմենում ևս ռազմական ոճիրներ է գործում»:

Թերեզա Մեյը տեղեկացրել է մոտ ապագայում Մոհամմեդ Բեն Սալմանի Բրիտանիա կատարելիք այցի մասին:

Թեև Բրիտանիայի մարդու իրավունքների կառույցները բողոքում են Արաբիայի հետ այդ երկրի  հարաբերությունների դեմ, Լոնդոնը շարունակում է զենք առաքել Արաբիա և ոչ մի ուշադրություն չի դարձնում այդ բողոքներին:

Դատապարտելով Եմենում Արաբիայի պատերազմական ոճրագործությունները, Բրիտանիայի մարդու իրավունքների կառույցները պահանջել են դադարեցնել այդ երկրից դեպի Ռիադ իրականացվող  զենքի արտահանումները: