ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆոռնիան բաժանել երկու նահանգների
https://parstoday.ir/hy/news/world-i81691-ԱՄՆ_ում_առաջարկել_են_Կալիֆոռնիան_բաժանել_երկու_նահանգների
Նախաձեռնող խումբը հանդես Է եկել Նոր Կալիֆոռնիայի նահանգ հիմնելու օգտին, քանի որ Կալիֆոռնիայի նահանգը, նրա կարծիքով, դարձել Է «անկառավարելի»:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 17, 2018 12:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆոռնիան բաժանել երկու նահանգների

Նախաձեռնող խումբը հանդես Է եկել Նոր Կալիֆոռնիայի նահանգ հիմնելու օգտին, քանի որ Կալիֆոռնիայի նահանգը, նրա կարծիքով, դարձել Է «անկառավարելի»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կալիֆոռնիայից անկախության հռչակագրում, որը հրապարակել են դրա հեղինակները: «Նոր Կալիֆոռնիան նոր նահանգ Է՝ զարգացման գործընթացում»,- ասված Է փաստաթղթում: Նշվում Է, որ նոր նահանգի հիմնումն անհրաժեշտ Է «բռնապետության կապանքները թոթափելու համար»: «Ներկայիս Կալիֆոռնիայի նահանգը կառավարվում Է բռնապետական ռեժիմի կողմից»,- կարծում Է նախաձեռնող խումբը: Ինչպես ասված Է փաստաթղթում, Նոր Կալիֆոռնիայի բնակչությունը կարող Է կազմել 15 մլն մարդ: ԶԼՄ-ների տվյալներով՝ նահանգն առավելապես կընդգրկի գյուղական տարածքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am