Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է վթարվել.կա երեք զոհ
https://parstoday.ir/hy/news/world-i81723-Թուրքիայում_ռազմական_ինքնաթիռ_է_վթարվել.կա_երեք_զոհ
Թուրքիայի հարավային հատվածում տեղի ունեցած ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 14:03 Asia/Tehran
  • Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է վթարվել.կա երեք զոհ

Թուրքիայի հարավային հատվածում տեղի ունեցած ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է:

Անկարայից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայում զինված ուժերի  բեռնատար ինքնաթիռ է կործանվել: Մահացել են ինքնաթիռի երկու օդաչուները և անձնակազմի մեկ անդամ: 

Տեղական ժամանակով չորեքշաբթի կեսօրին ինքնաթիռն ուսումնավարժանքներ անցկացնելու նպատակով թռիչք էր իրականացնում Թուրքիայի Սպարտա նահանգի հարավային հատվածում  և ընկել է անհայտ պատճառով:

Ինքնաթիռն ավիաբազայից դուրս է եկել Թուրքիայի ժամանակով ժամը 11:03-ին  և ռադարներից անհետացել 12:50-ի սահմաններում:Ժամը 14:30-ին Սպարտայի Էղիրդիր լճից հյուսիս հայտնաբերվել են ինքնաթիռի մնացորդները և 3 մահացած անձանց դիերը:

Անվտանգության ուժերի մասնակցությամբ հետաքննություն է սկսվել դեպքի վերաբերյալ: