ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանեց ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i81757-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_պաշտպանեց_ՀԳՀԾ_ն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանեց Իրանի միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) գործադրումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2018 04:03 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանեց ՀԳՀԾ-ն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանեց Իրանի միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) գործադրումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դոժարիքը չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընթերցեց ՀԳՀԾ-ի կապակցությամբ Գուտերեշի հայտարարությունը:

Անտոնիո Գուտերեշն այդ հայտարարության մեջ իր գոհունակությունը հայտնելով ՀԳՀԾ-ի գործադրման երկրորդ տարվա կապակցությամբ ընդգծել է, որ համաձայնության հետ չառնչվող հարցերը չպիտի վնաս հասցնեն դրան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն սատարել է տարածաշրջանում ու աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանը հավելել է. «ԱԷՄԳ-ն բազմիցս հաստատել է այդ համաձայնագրի շրջանակում Իրանի ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրումը»: