Հնդկաստանը փորձարկել է Agni¬5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Հունվար 18, 2018 11:55 Asia/Tehran
Հնդկաստանն իրականացրել Է Agni¬5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հունվարի 18ին հայտնել Է The Times of India թերթը: Հրթիռն ընդունակ Է թիրախներ խոցել 5 հազար կմ հեռավորության վրա: Այդպիսով, դրա գործողության շառավիղն ընդգրկում Է Չինաստանի հյուսիսային տարածքների մեծ մասը, նշում են հնդկական ԶԼՄները: Հրթիռն արձակվել Է Օրիսայի նահանգի Աբդուլ Կալամ կղզու զինափորձարանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»ը:
armenpress.am
Պիտակ