Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում
https://parstoday.ir/hy/news/world-i81833-Թուրքական_ոստիկանությունը_գյուլենականների_դեմ_միաժամանակյա_գործողություններ_է_իրականացրել_երկրի_21_շրջաններում
Ստամբուլի նահանգային ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ հետախուզական գործողություններ են իրականացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2018 12:50 Asia/Tehran
  • Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում

Ստամբուլի նահանգային ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ հետախուզական գործողություններ են իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հետախուզական գործողություններն իրականացվել են 21 շրջաններում, որոնց արդյունքում 84 կասկածյալից 45-ը ձերբակալվել են:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ գյուլենականներին հարելու կամ նրանց հետ համագործակցելու մեջ կասկածվող անձանց բացահայտման և ձերբակալման ուղղությամբ գործողությունները շարունակվելու են:

lratvakan.am