Թուրքիայում արտակարգ իրավիճակի գործադրման ժամկետը կրկին երկարացվեց
Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրն ընդունեց արտակարգ դրության գործադրման ժամկետի երկարացման կապակցությամբ կառավարության առաջարկը:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չնայած Թուրքիայում արտակարգ իրավիճակի դեմ եղած բոլոր քննադատություններին ու բողոքներին, խորհրդարանում մեծամասնություն կազմող Արդարություն և զարգացում ղեկավարող կուսակցությունն առանց արգելքի կարողացավ երեք ամսով երկարացնել արտակարգ իրավիճակի գործադրման ժամկետը:
Թուրքիայում արտակարգ դրության գործադրման ժամկետը երկարացվում է 6-րդ անգամ:
Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն հաստատվեց 2016 թվականի հուլիսի 20-ին՝ այդ երկրում ձախողած հեղաշրջումից հետո: Այդ ժամկետն այնուհետև երեք ամիսը մեկ անգամ երկարացվել է:
Արտակարգ դրությունը հատուկ լիազորություններ է տալիս Թուրքիայի պաշտոնատարներին ու անվտանգության ուժերին: