Լրացավ «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցը
https://parstoday.ir/hy/news/world-i81945-Լրացավ_Ակօս_ի_խմբագրապետ_Հրանտ_Դինքի_մահվան_11_րդ_տարելիցը
Այսօր «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է։ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2018 15:35 Asia/Tehran
  • Լրացավ «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցը

Այսօր «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է։ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:

Սպանությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել էր 17-ամյա Օգյուն Սամասթը, ով առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։

Հրանտ Դինքը միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ: Դինքն ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև այդ երկրում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։

Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։

Այսօր Դինքի հիշատակի միջոցառումներ են անցկացվում Ստամբուլում: Այդ կապակցությամբ քաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի:

galatv.am/