Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են լրագրողների նկատմամբ Թուրքիայի դատական մարմինների քայլերին
https://parstoday.ir/hy/news/world-i82017-Միջազգային_լրատվամիջոցներն_արձագանքել_են_լրագրողների_նկատմամբ_Թուրքիայի_դատական_մարմինների_քայլերին
Արձագանքելով Թուրքիայի լրագրողների դեմ այդ երկրի դատական մարմինների կատարած քայլերին, մի շարք միջազգային լրատվամիջոցներ հայտարարել են, որ Թուրքիայի դատական մարմինները կորցրել են իրենց օրինականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2018 14:06 Asia/Tehran
  • Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են լրագրողների նկատմամբ Թուրքիայի դատական մարմինների քայլերին

Արձագանքելով Թուրքիայի լրագրողների դեմ այդ երկրի դատական մարմինների կատարած քայլերին, մի շարք միջազգային լրատվամիջոցներ հայտարարել են, որ Թուրքիայի դատական մարմինները կորցրել են իրենց օրինականությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ որոշ միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում Reuters և Գերմանիայի Բլումբերգ գործակալությունները, վերջերս հայտարարել են, որ Թուրքիայում լրագրողներին ճնշելը հարցականի տակ է դրել այդ երկրի դատական համակարգը:

Այս կապակցությամբ  բրիտանական Financial Times թերթը  հրապարակել է «Զգուշացում Թուրքիային դատական ճգնաժամի կապակցությամբ» խորագրով հոդված, որում անդրադարձել է այդ երկրում բանտարկված լրագրողների անմխիթար վիճակին և ընդգծել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից լուրջ քայլեր նախաձեռնելու անհրաժեշտությունը:

Ֆրանսիական Le Monde թերթը ևս գրել է,որ Թուրքիայում բանտարկված լրագրողները գտնվում են ծանր վիճակում:

2017 թվականի սեպտեմբերին ժամանակավոր կալանք է սահմանվել Թուրքիայի երկու հայտնի լրագրողներ Մեհմեդ Ալթանի և  Շահին Ալփայի նկատմամբ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու  մեջ: