Համընդհանուր ցույցեր ՝ Թրամփի դեմ
ԱՄՆ նախագահի Սպիտակ տուն մտնելու առաջին տարվա ավարտին, երկրի տարբեր քաղաքի բնակիչները Թրամփի քաղաքականությունների դեմ ցույցեր են կատարել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Associated Press գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրը կայացած ցույցերում, բողոքարարները Թրամփի քաղաքականությունները դատապարտող պաստառներ են կրել:
Ցուցարարները հայտարարել են, որ չափազանց դժգոհ են որպես նախագահ՝ Թրամփի մեկ տարվա գործունեությունից:
Ամերիկացի հարյուր հազարավոր կանայք ևս բողոքել են կանանց դեմ գործադրվող բռնությունների դեմ:
Վիրջինիա նահանգի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը խոստովանել է, որ ԱՄՆ-ում կառավարական պաշտոններում կանանց ներկայությունն ավելի քիչ է համաշխարհային միջին մակարդակից, նույնիսկ Իրաքի և Աֆղանստանի նման երկրներից:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեծ թվով ցուցարարներ բողոել են ԱՄՆ-ում ՝ մասնավորապես Հոլիվուդում և քաղաքականության դաշտում կականց դեմ կիրառվող բռնության դեմ: