Գերմանիայի «Քրիստոնեական միություն» կուսակցությունը պաշտպանել է ՀԳՀԾ-ն
«Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Յուրգեն Հարդը նշել է, որ չպետք է վտանգել Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությունը:
Բեռլինի RBB ձայնին տված հարցազրույցում, Յուրգեն Հարդն ասել է , որ Իրանի հետ միջուկային համաձայնությունը թեև թերություններ ունի, սակայն անկասկած համաձայնության գոյությունը կարևոր է և չպետք է վտանգել այն:
Գերմանիայի «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակը քննադատել է Իրանի միջուկային համաձայնագրի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի դիրքորոշումը:
Գերմանացի դիվանագետը նշել է, որ քանի դեռ որոշակի ու հստակ հեռանկար չկա միջուկային համաձայնությանը փոխարինելու համար, չպետք է այն վտանգել:
Գերմանիան ավելի վաղ հայտնել էր, որ այդ, ինչպես նաև եվրոպական մյուս երկրները հանձնառու են Իրանի հետ միջուկային համաձայնության ամբողջական իրականացման նկատմամբ: