Ֆրանսիան Անվտանգության խորհրդից պահանջել է Սիրիայի հարցով անհապաղ նիստ գումարել
Ֆրանսիան Անվտանգության խորհրդից պահանջել է Սիրիայի հարցով արտահերթ նիստ գումարել:
Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, ի հետևանս Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի շրջան Թուրքիայի մուտք գործելուն, կիրակի օրը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրյանը ԱԽ-ից պահանջել է արտահերթ նիստ գումարել Սիրիայի հարցով:
Իր թուրք պաշտոնակից Մեվլութ Չավուշօղլուի հետ զրույցից հետո, Ֆրանսիայի արտգործնախարարը թուիթերում գրել է.«Ֆրանսիան ԱԽ-ից պահանջում է արտահերթ նիստ գումարել»:
Ուրբաթ օրը, Թուրքիայի բանակի հրետանային միավորը գնդակոծել է Սիրիայի Հալեպ նահանգի Աֆրինի շրջանում գտնվող քրդերի դեմոկրատական կուսակցության ուժերի դիրքերը:
Այս բոլորն այն դեպքում, երբ Սիրիայի արտգործնախարարությունը խիստ դատապարտել է այդ հարձակումը և միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել այս ոտնձգությունը: