Կալիոֆորնիայում միաբանվել են մուսուլմաններն ու լատին ամերիկացիները
Կրոնական ու ռասայական ատելության դեմ պայքարի գաղափարը միաբանել է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի մուսուլմաններին ու լատին ամերիկացիներին:
Fox News գործակալության հաղորդմամբ՝ Կալիֆորնիայի կենտրոն Սակրամենտոյում կիրակի օրվանից մուսուլմաններն ու լատին ամերիկացիները համախմբվել են, և հայտարարելով իրենց միասնության մասին, կարևորել են կրոնական ու ռասայական ատելության դեմ պայքարը:
Սակրամենտոյի իսլամական կենտրոնը ևս մզկիթներում հալալ սնունդի հանձնման կետեր ստեղծելով, մուսուլմաններին ու լատին ամերիկացիներին խրախուսում է հարգել իրենց ինքնությունը: Ծրագրի մասնակիցներն ընդգծել են անարդարության դեմ պայքարի և բոլոր քաղաքացիների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը:
Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին մուսուլմանների ու լատին ամերիկացիների նկատմամբ ատելության ճամբարի դեմ պայքարի նպատակով: 2018 թվականին հարյուրավոր նոր անդամներ են միացել շարժմանը: