Թրամփի Շվեյցարիա կատարելիք ուղևորության դեմ բողոքները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i82255-Թրամփի_Շվեյցարիա_կատարելիք_ուղևորության_դեմ_բողոքները_շարունակվում_են
Շվեյցարիայի հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի օրը մասնակցելով Ցյուրիխում ու այդ երկրի մյուս գլխավոր քաղաքներում, այդ թվում Ժնևում, Լոզանում ու Ֆրայբուրգում կազմակերպված հանրահավաքներին, իրենց հակառակությունը հայտնեցին Դավոս քաղաքում գումարված Տնտեսության համաշխարհային ֆորումին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 24, 2018 07:13 Asia/Tehran
  • Թրամփի Շվեյցարիա կատարելիք ուղևորության դեմ բողոքները շարունակվում են

Շվեյցարիայի հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի օրը մասնակցելով Ցյուրիխում ու այդ երկրի մյուս գլխավոր քաղաքներում, այդ թվում Ժնևում, Լոզանում ու Ֆրայբուրգում կազմակերպված հանրահավաքներին, իրենց հակառակությունը հայտնեցին Դավոս քաղաքում գումարված Տնտեսության համաշխարհային ֆորումին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությանը:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, ցուցարարները, որոնցից շատերը աշխատավորական արհմիությունների հովանավորներ և Շվեյցարիայի Կանաչների և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ էին, քննադատեցին նստաշրջանի կայացման վայրը համարվող Դավոսում հանրահավաքների կայացման համար դրված արգելքը:

Շվեյցարիայի տարբեր քաղաքներում վերջին օրերին Դավոսում Տնտեսության համաշխարհային ֆորումին Թրամփի մասնակցության դեմ բողոքի ծավալուն ցույցեր են անցկացվել:

Տնտեսության համաշխարհային ֆորումը մեկնարկեց երեքշաբթի օրը՝ Շվեյցարիայի նախագահի ելույթով   և շարունակվելու է մինչև  հունվարի 26-ը: