Եվրոպան ԱՄՆ-ի ու ՀԳՀԾ-ի միջև ընտրություն պիտի կատարի. Փենս
ԱՄՆ նախագահի տեղակալը, դիմելով Եվրոպային, հայտարաել է, որ կամ միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի պահանջների համաձայն կսրբագրվի և կամ Վաշինգտոնը կհրաժարվի դրանից:
ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսը, որ զավթված Պաղեստին էր ուղևորվել երեքշաբթի օրը «Ռոյտերզ»-ին տված հարցազրույցում եվրոպական երկրների սպառնացել է, որ միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) սրբագրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը պետք է իրագործվի:
«Կգա այն օրը, երբ եվրոպական երկրները պարտավորված կլինեն ընտրություն կատարել ԱՄՆ-ին ընկերակցելու և կամ մնալ «խիստ թերի » համարվող համաձայնության մեջ»,-հավելել է Փենսը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կկարողանա այս հարցում համաձայնության գալ իր եվրոպացի դաշնակիցների հետ, Փենսն ասել է. «Պիտի տեսնենք թե ինչ տեղի կունենա»:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ Վաշինգտոնը փորձ է կատարում աշխատանքային խումբ ստեղծելով ՀԳՀԾ-ի սրբագրման և Իրանի ոչ-միջուկային աշխատանքների դիմակայման հարցում համագործակցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու ԵՄ-ի հետ: