ՀԳՀԾ-ի և Եմենում պատերազմը՝ Օմանում Բրիտանիայի արտգործնախարարի բանակցությունների առանցքը
Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, Օմանի թագավոր Սուլթան Ղաբուսի հետ բանակցել են ՀԳՀԾ-ի պահպանման եղանակների մասին:
National Interest պարբերականի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Մասկատում Բրիտանիայի արտգործնախարարը և Օմանի թագավորը քննարկել են Եմենի պատերազմին վերջ դնելու և Իրանի հետ միջուկային համաձայնությունը պահպանելու գործեղանակները:
2017թ. դեկտեմբերից Բորիս Ջոնսոնը երկրորդ անգամ է այցելում Մասկատ: Միջին Արևելք կատարած երկօրյա այցի ընթացքում Ջոնսոնը ժամանել է Օման, այնուհետև մեկնելու է Սաուդյան Արաբիա:
Օմանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Սուլթան Ղաբուդի և Բորիս Ջոնսոնի բանակցությունները կենտրոնացած են եղել տարածաշրջանում կայունության հաստատման հարցի վրա: Կողմերը կարևորում են Եմենի պատերազմի անհապաղ դադարեցումը:
Մասկատում բրիտանացի դիվանագետներն ասել են, որ Ջանսոնը Եմենի պատերազմի մասին Սուլթան Ղաբուսի հետ իր բանակցությունների արդյունքը Ռիադում կփոխանցի Սաուդյան գահաժառանգ՝ Մուհամմեդ Բեն Սալմանին: