Չեխիայի նախագահական ընտրություններում Զեմանը ձայների 57.97 տոկոսով առաջատարն է
https://parstoday.ir/hy/news/world-i82557-Չեխիայի_նախագահական_ընտրություններում_Զեմանը_ձայների_57.97_տոկոսով_առաջատարն_է
Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը ընտրական տեղամասերի 10 տոկոսի արդյունքների հաշվարկից հետո նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ձայների 57.97 տոկոսով առաջատարն է , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 27, 2018 21:20 Asia/Tehran
  • Չեխիայի նախագահական ընտրություններում Զեմանը ձայների 57.97 տոկոսով առաջատարն է

Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը ընտրական տեղամասերի 10 տոկոսի արդյունքների հաշվարկից հետո նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ձայների 57.97 տոկոսով առաջատարն է , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մյուս թեկնածուն՝ Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Իյիրժի Դրագոշը, ձայների 42.02 տոկոսն ունի», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում Չեխիայում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ նախնական տվյալների՝  մոտ 8.5 միլիոն գրանցված ընտրողների մոտ 60 տոկոսը մասանակցել է ընտրություններին:

News.am