Իսլամական երկու սրբավայրերի վերահսկման կոմիտեն միջազգային համագործակցության կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i82601-Իսլամական_երկու_սրբավայրերի_վերահսկման_կոմիտեն_միջազգային_համագործակցության_կոչ_է_արել
Իսլամական երկու սրբավայրերի վերահսկման կոմիտեն բոլոր իսլամական պետություններին ու կազմակերպություններին առաջարկել է համագործակցել՝ Սաուդյան Արաբիայում սրբավայրերի կառավարման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2018 08:19 Asia/Tehran
  • Իսլամական երկու սրբավայրերի վերահսկման կոմիտեն  միջազգային համագործակցության կոչ է արել

Իսլամական երկու սրբավայրերի վերահսկման կոմիտեն բոլոր իսլամական պետություններին ու կազմակերպություններին առաջարկել է համագործակցել՝ Սաուդյան Արաբիայում սրբավայրերի կառավարման հարցում:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Իսլամական երկու սրբավայրերի վերահսկման կոմիտեն հայտարարել է, որ առկա փաստերի համաձայն, Սաուդյան Արաբիան անկարող է տնօրինել սրբավայրերի աշխատանքը, հետևաբար այդ կենտրոնները պետք է կառավարվեն միջազգային համագործակցությամբ:

Կոմիտեն տարածած հաղորդագրության մեջ քննադատել է քաղաքական պատճառներով մուսուլմաններին հաջից զրկելու Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը: Կոմիտեն հայտարարել է, որ Արաբիաում տիրող կոռուպցիան և իսլամական երկրների միջև հաջի ուղեգիրն անարդար կերպով բաշխելը քննադատելի են:

Կոմիտեն իսլամական կազմակերպություններին ու կառույցներին կոչ է Սաուդիան Արաբիայում գտնվող երկու սրբավայրերը միջազգային ջանքերով կառավարել:

Իսլամական երկու սրբավայրերի վերահսկման կոմիտեն կյանքի է կոչվել 2018թ. Մալայզիայում: Տարածած առաջին հաղորդագրության մեջ կոմիտեն հայտարարել է, որ ձգտելու է կանխել հաջի ուխտագնացությունը և սրբավայրերը քաղաքականացնելու փորձերը:

Կոմիտեն Սաուդյան Արաբիային մեղադրել է հաջի ուխտագնացությունը քաղաքական նպատակներին ծառայեցնելու և ուխտավորներին օրինական իրավունքներից զրկելու մեջ: