Գութերեշը մտահոգություն է հայտնել նորագույն ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i82603-Գութերեշը_մտահոգություն_է_հայտնել_նորագույն_ահաբեկչության_սպառնալիքների_կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել միջազգային անվտանգությանն ուղղված նորագույն ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 28, 2018 11:57 Asia/Tehran
  • Գութերեշը մտահոգություն է հայտնել նորագույն ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել միջազգային անվտանգությանն ուղղված նորագույն ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում կայացած Աֆրիկյան միության նիստում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերշն ասել է.«Նորագույն ահաբեկչությունն աննախադեպ կերպով սպառնում է անվտանգությանն ու խաղաղությանը»:

Աֆրիկյան միության 30-րդ վերհաժողովում Գութերեշն ասել է.«Ոչ մի շարժում չի կարող արդարացնել խաղաղ բնակչության կոտորածը, կյանքն ու հնարավորությունները ոչնչացնելը»:

Աֆրիկյան երկրների միության նիստի մասնակիցները մտքերի փոխանակում են կատարել Սահելի շրջանի և Լիբիայում ու Հարավային Սուդանում տիրող ճգնաժամի կպակցությամբ:

Հունվարի 22-ից 29-ը Ադիս Աբեբայում կայանում է Աֆրիկյան երկրների միության նիստը, ահաբեկչության ու կոռուպցիայի դեմ պայքարի  թեմայով: