Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը իր հովանավորությունն է հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ
Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը իր հովանավորությունն է հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ, կարևորելով դրա կատարյալ իրագործումը:
Բրիտանիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ՝ Ջերեմի Կուրբինը նշել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունը արդարացված է և ողջույնի է արժանացել միջազգային հանրության կողմից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 12-ին Իրանի միջուկային շրջափակումների դադարեցումը երկարաձգելով, հայտարարել է, որ հնարավոր է վերջին անգամ է, որ ինքն այդ քայլին է դիմում:
Թրամփը նշել է, որ Կոնգրեսի ներկայացուցիչները և եվրոպական պետությունները ՀԳՀԾ-ի թերությունները չկարգավորելու դեպքում, շրջափակումների դադարեցումը երկարաձգելու հաջորդ փուլում ԱՄՆ-ը կհրաժարվի այդ համաձայնությունից:
Իրանը մերժել է ՀԳՀԾ-ի մասին վերստին բանակցությունների անցկացումը և այդ համաձայնության մեջ փոփոխությունը: