Ձմեռային Օլիմպիադա կայցելեն աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ
https://parstoday.ir/hy/news/world-i82693-Ձմեռային_Օլիմպիադա_կայցելեն_աշխարհի_21_երկրների_ղեկավարության_ներկայացուցիչներ
Ձմեռային Օլիմպիադա, որը փետրվարի 9¬25¬ն անցկացվելու Է Կորեայի Հանրապետությունում, այցելելու պատրաստակամություն են հայտնել աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 29, 2018 10:09 Asia/Tehran
  • Ձմեռային Օլիմպիադա կայցելեն աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ

Ձմեռային Օլիմպիադա, որը փետրվարի 9¬25¬ն անցկացվելու Է Կորեայի Հանրապետությունում, այցելելու պատրաստակամություն են հայտնել աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը, հունվարի 29-­ին մամուլի համար բրիֆինգում հայտնել Է Ազգային անվտանգության գրասենյակի փոխտնօրեն Նամ Գվան Պհյոն: «Փյոնչհանում Օլիմպիադայի ժամանակ Հարավային Կորեա կայցելեն 21 երկրների 26 բարձրաստիճան հյուրեր, նրանցից 16­ ներկա կլինեն բացման արարողությանը»,­ նշել Է նախագահի վարչակազմի աշխատակիցը: «Նաեւ մենք սպասում ենք 92 երկրների 2943 մարչզիկների, ինչը մարզիկների ամենամեծ թիվն Է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ»,­ հավելել Է նա: Վարչակազմի աշխատակցի խոսքով՝ ԱՄՆ-­ն ներկայացնելու Է փոխնախագահ Մայքլ Փենսը, Ճապոնիան՝ վարչապետ Սինձո Աբեն, Չինաստանը՝ ՉԺՀ­-ի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Խան Չժենը, Գերմանիան՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Բացի այդ, Կորայի Հանրապետություն կայցելի ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:

Armenpress.am