Թիլերսոնին չի հաջողվել Եվրոպային համընթաց դարձնել ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի կողմնորոշմանը
Հունվար 30, 2018 04:03 Asia/Tehran
ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի կողմնորոշման հանդեպ հովանավորություն շահելու ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղարի և նրա բրիտանացի ու ֆրանսիացի պաշտոնակիցների բանակցություններն ավարտվել են առանց որոշակի արդյունքի:
Ամերիկյան «Էն Բի Սի Նյուզ» հեռուստակայանը հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Լոնդոն ու Փարիզ կատարած ուղևորության ժամանակ փորձել է շահել ՀԳՀԾ-ի դեմ Վաշինգտոնի դիրքորոշման հանդեպ այդ երկրների հովանավորությունը, սակայն այդ ուղևորության ավարտին նա այնքան էլ հուսադրված չի թվում:
Հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երեքշաբթի օրը քննադատելով ԱՄՆ-ի այդ քայլը, հարցականի տակ դրեց այդ հարցով Չինաստանի ու Ռուսաստանի հետ բանակցելուց Վաշինգտոնի խուսափելը:
Պիտակ