Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար:
Ինչպես գրում է ադրբեջանական AZE պարբերականը, նման հայտարարությամբ Փաշազադեն հանդես է եկել Ստամբուլում անցկացվող « Ղոդս.(Երուսաղեմ) Աստծո լույսով լուսավորված քաղաք» միջազգային համաժողովի ժամանակ:
«Եվրոպան ու Արևմուտքը երկակի չափանիշներ են կիրառում մահմեդական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել: Մենք կոչ ենք անում ամբողջ մահմեդական աշխարհին միավորվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ», - ասել է Փաշազադեն:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են Իրանից, Իրաքից, Հնդկաստանից, Մալայզիայից, Մեծ Բրիտանիայից, Ուզբեկստանից, Պակիստանից, Նիգերիայից, ՌԴ կազմի մեջ մտնող Թաթարստանից, Սոմալիից, Ուգանդայից և մի շարք այլ երկրներից կրոնական գործիչներ և գիտնականներ:
Tert.am