Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար
https://parstoday.ir/hy/news/world-i82797-Փաշազադեն_կոչ_է_արել_բոլոր_մահմեդականներին_միավորվել_արցախյան_հիմնախնդրի_լուծման_համար
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2018 10:57 Asia/Tehran
  • Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար:

Ինչպես գրում է ադրբեջանական AZE պարբերականը, նման հայտարարությամբ Փաշազադեն հանդես է եկել Ստամբուլում անցկացվող « Ղոդս.(Երուսաղեմ) Աստծո լույսով լուսավորված քաղաք» միջազգային համաժողովի ժամանակ:
«Եվրոպան ու Արևմուտքը երկակի չափանիշներ են կիրառում մահմեդական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել: Մենք կոչ ենք անում ամբողջ մահմեդական աշխարհին միավորվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ», - ասել է Փաշազադեն:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են Իրանից, Իրաքից, Հնդկաստանից, Մալայզիայից, Մեծ Բրիտանիայից, Ուզբեկստանից, Պակիստանից, Նիգերիայից, ՌԴ կազմի մեջ մտնող Թաթարստանից, Սոմալիից, Ուգանդայից և մի շարք այլ երկրներից կրոնական գործիչներ և գիտնականներ:

Tert.am