Սոչիում Սիրիական կոնգրեսը քվեարկել Է Սահմանադրության բարենորոգման օգտին
https://parstoday.ir/hy/news/world-i82857-Սոչիում_Սիրիական_կոնգրեսը_քվեարկել_Է_Սահմանադրության_բարենորոգման_օգտին
Սիրիական ազգային երկխոսության՝ մեկօրյա կոնգրեսի մասնակիցները, որը հունվարի 30¬ի ուշ երեկոյան փակվել Է Սոչիում, համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի հետպատերազմյան կարգի իրավաբանական հիմք նախապատրաստեն, եւ դիմել են աշխարհին՝ յոթնամյա քաղաքացիական պատերազմից ավերված Սիրիայի վերականգնմանն օգնելու խնդրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 31, 2018 06:18 Asia/Tehran
  • Սոչիում Սիրիական կոնգրեսը քվեարկել Է Սահմանադրության բարենորոգման օգտին

Սիրիական ազգային երկխոսության՝ մեկօրյա կոնգրեսի մասնակիցները, որը հունվարի 30¬ի ուշ երեկոյան փակվել Է Սոչիում, համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի հետպատերազմյան կարգի իրավաբանական հիմք նախապատրաստեն, եւ դիմել են աշխարհին՝ յոթնամյա քաղաքացիական պատերազմից ավերված Սիրիայի վերականգնմանն օգնելու խնդրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:

Բացի դրանից, կոնգրեսի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ դրա մասնակիցները հավաստել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ահաբեկչության եւ կրոնական մոլեռանդության դեմ պայքարին: Մասնակիցները նաեւ հանդես են եկել միասնական բանակի եւ ազատ ընտրությունների անցկացման օգտին, որոնք պետք Է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդյունքներով դրա մասնակիցները համաձայնության են եկել կազմելու սահմանադրական հանձնաժողով, թեկնածուների ցուցակը հաստատված Է 150 մարդու կազմով (100 մարդ կառավարությունից՝ ներքին չափավոր ընդդիմության հաշվառմամբ, եւ 50­ն արտաքին ընդդիմությունից), որը Սիրիայի խնդրով ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ համատեղ կսկսի առաջարկություններ պատրաստել երկրի Սահմանադրության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:

Armenpress.am