ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները նպատակ ունեն թաքցնել այդ երկրի ներքին խնդիրները
https://parstoday.ir/hy/news/world-i82951-ԱՄՆ_ի_հակառուսական_պատժամիջոցները_նպատակ_ունեն_թաքցնել_այդ_երկրի_ներքին_խնդիրները
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահը հակազդելով ԱՄՆ-ի կողմից «Կրեմլյան զեկույց»-ի հրապարակմանն, ասաց. «Այդ քայլը մեկ այլ փորձ է քողարկելու արտաքին սպառնալիքների դիմաց ԱՄՆ-ի ներքին խնդիրները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 03:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները նպատակ ունեն թաքցնել այդ երկրի ներքին խնդիրները

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահը հակազդելով ԱՄՆ-ի կողմից «Կրեմլյան զեկույց»-ի հրապարակմանն, ասաց. «Այդ քայլը մեկ այլ փորձ է քողարկելու արտաքին սպառնալիքների դիմաց ԱՄՆ-ի ներքին խնդիրները»:

Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման, Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատռոշովն ասաց. ««Կրեմլյան զեկույց»-ը որևէ փոփոխություն չի առաջացնելու Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ և այդ կարճամիտ քայլը միայն ազդելու է երկկողմ հարաբերությունների վրա»:

Երկուշաբթի հունվարի 29-ից պաշտոնապես գործադրման հանձնվեց «Քաթսա»-ի կամ ԱՄՆ-ի թշնամիներին պատժամիջոցներով դիմակայելու մասին օրենքը: Այս օրենքն ԱՄՆ-ի կառավարությանը լիազորում է պատժամիջոց սահմանել Ռուսաստանի ռազմարդյունաբերության բաժնի հետ պայմանագրեր կնքող երրորդ երկրի դեմ:

Այդ օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ օր անց ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը Ռուսաստանի ավագ պաշտոնատարների, այդ թվում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անունը ներառեց մի ցուցակում, որը կարող է ճամբա հարթել նրանց դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

ԱՄՆ գանձապահության նախարարությունը նաև հրապարակել է 114 ռուս քաղաքական գործիչների և 96 գործարարների անուններ պարունակող ցանկ, որոնց դեմ նույնպես հնարավոր է պատժամիջոցներ գործադրվեն: Ցուցակում ներառված են նաև Ռուսաստանում բնակվող ազգությամբ հայ երեք խոշոր գործարարների անուններ: