ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i82999-ԵՄ_հատուկ_ներկայացուցիչը_կայցելի_Ադրբեջան
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 19-20-ը կայցելի Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 08:58 Asia/Tehran
  • ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 19-20-ը կայցելի Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ներկայում տարվում են այցի նախապատրաստական աշխատանքները:

Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ին: Նշանակումից հետո նա դեկտեմբերի 1-ին այցելել էր Հայաստան և հանդիպել ՀՀ Նախագահի և արտգործնախարարի հետ:

/lratvakan.am