Հրաձգություն Իտալիայում
https://parstoday.ir/hy/news/world-i83209-Հրաձգություն_Իտալիայում
Իտալիայի Մաչերատա քաղաքում հրաձգության հետևանքով վիրավորվել է 4 մարդ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 03, 2018 14:27 Asia/Tehran
  • Հրաձգություն Իտալիայում

Իտալիայի Մաչերատա քաղաքում հրաձգության հետևանքով վիրավորվել է 4 մարդ:

Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իտալիայի Մաչերատա քաղաքի փողոցներում հրաձգության հետևանքով առնվազն 4 մարդ է վիրավորվել:

Ըստ հաղորդման՝ Իտալիայի Մաչերատա քաղաքի փողոցներից մեկում, զինված անձը ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների վրա, որոնց մեծ մասը սևամորթներ են եղել:

Իտալիայի ոստիկանությունը դեռևս չի պարզել հրաձգության հեղինակի ինքնությունն ու դրդապատճառը:

Իտալիայի լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝  կասկածներ կան, որ զինված անձը ռասիստական հողի վրա է նման քայլի դիմել: 

Մաչերատայի քաղաքապետ Ռոմանո Կարանչինին քաղաքացիներին կոչ է արել Մաչերատայի փողոցներով տեղաշարժվող զինված մարդու ստեղծած վտանգավոր իրավիճակի պատճառով տներից դուրս չգալ: