Էրդողան. Թուրքիան ԵՄ-ին անդամակցելուց բացի որևէ այլ այլընտրանքի չի համաձայնելու
https://parstoday.ir/hy/news/world-i83347-Էրդողան._Թուրքիան_ԵՄ_ին_անդամակցելուց_բացի_որևէ_այլ_այլընտրանքի_չի_համաձայնելու
Թուրքիայի նախագահը կիրակի օրը իտալական «Ստամպա»» օրաթերթին տված հարցազրույցում ընդգծել է. «Անկարան ԵՄ-ին անդամակցելուց բացի որևէ այլ այլընտրանքի չի համաձայնելու»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 05, 2018 01:57 Asia/Tehran
  • Էրդողան. Թուրքիան ԵՄ-ին անդամակցելուց բացի որևէ այլ այլընտրանքի չի համաձայնելու

Թուրքիայի նախագահը կիրակի օրը իտալական «Ստամպա»» օրաթերթին տված հարցազրույցում ընդգծել է. «Անկարան ԵՄ-ին անդամակցելուց բացի որևէ այլ այլընտրանքի չի համաձայնելու»:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան դեմ է Բրյուսելի հետ Անկարայի գործընկերության մասին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի առաջարկին: «ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը միակ գոհացուցիչ տարբերակն է Թուրքիայի համար»:

Մակրոնը հունվարի 5-ին Փարիզում Թուրքիայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանին առաջարկեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության փոխարեն այդ միության հետ գործընկերության պայմանագիր կնքել:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականից:

Եվրոպացի պաշտոնատարներն անցած տարիների ընթացքում Թուրքիայում Էրդողանի վարած քաղաքականությունների ու բռնապետական քայլերի պատճառով բազմիցս իրենց հակառակությունն են հայտնել ԵՄ-ին այդ երկրի անդամակցությանը:

2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջմանը հաջորդած դեպքերն էլ առավել սրեցին ԵՄ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունները: