Բախը բացեց Զինադադարի պատը Հարավային Կորեայի Փյոնչհանի Օլիմպական ավանում
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը բացել Է Զինադադարի պատը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքի Օլիմպիական ավանում, որտեղ փետրվարի 9¬ին մեկնարկում են ձմեռային Խաղերը, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
Երեք մետր բարձրությամբ եւ վեցուկես մետր երկարությամբ բետոնե պատը խորհրդանշում Է խաղաղություն, պատերազմների դադարեցում, ինչն Օլիմպիական խաղերի հնագույն ավանդույթներից մեկն Է: Մրցումների ժամանակ, որոնք կտեւեն մինչեւ փետրվարի 25ը, օլիմպիական ավանում բնակվող մարզիկները կկարողանան Պատին թողնել իրենց ուղերձներն աշխարհին: Այս պատմությանը խորհրդանշականություն Է հավելում այն հանգամանքը, որ առաջիկա Օլիմպիական խաղերում հանդես կգան ատլետներ ԿԺԴՀից: 2018ի Խաղերի Զինադադարի պատի հեղինակը տեղացի դիզայներ Լի Չժե Սոկն Է, հաղորդել Է ՏԱՍՍը:
Armenpress.am