ԼՂ-ին մեկուսացնելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. Ֆրանսուա Ռոշբլուան
https://parstoday.ir/hy/news/world-i83539-ԼՂ_ին_մեկուսացնելու_Ադրբեջանի_փորձերն_անընդունելի_են._Ֆրանսուա_Ռոշբլուան
Ֆրանսիա –¬ ԼՂ բարեկամության շրջանակը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բաց, անկեղծ և կառուցողական երկխոսության մեջ մտնել ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 18:34 Asia/Tehran
  • ԼՂ-ին  մեկուսացնելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. Ֆրանսուա Ռոշբլուան

Ֆրանսիա –¬ ԼՂ բարեկամության շրջանակը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բաց, անկեղծ և կառուցողական երկխոսության մեջ մտնել ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, բարեկամության շրջանակ տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Ֆրանսիայի և ԼՂ-ի   հարաբերությունների հաստատմանը ոչինչ չպետք է խանգարի: «Ֆրանսիա­-ԼՂ բարեկամության շրջանակը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ոտնձգությունները՝ ուղղված ֆրանսիական հյուպատոսական հիմնարկների հանդեպ, որոնց միջոցով փորձ է արվում խոչընդոտել ԼՂ-ի   քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը»,­ նշված է հայտարարության մեջ: ԼՂ-ի   ֆրանսիացի բարեկամները ընդգծում են նաև, որ Ադրբեջանի իշխանությունները խաղաղության  դեմ քայլեր են ձեռնարկում՝ խթանելով մեկուսացման քաղաքականությունը: «Ադրբեջանի փորձերը Ֆրանսիային պարտադրել իր ավտորիտար քաղաքական գործելակերպը ուղղակի վրդովեցուցիչ է: Այդ փորձերից են ԼՂ-ի   քաղաքացիների տեղաշարժի հիմնարար ազատությունը խոչընդոտելու անընդունելի փորձերը»,­ ասել է Ֆրանսիա­-ԼՂ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա նաև շեշտել է, որ նման գործելակերպը հակասում է 1994-թ­ին ստորագրված եռակողմ հրադադարի ոգուն և տառին: «Անիրատեսական է խնդրի լուծման որևէ հույս ունենալ առանց հաշվի առնելու ԼՂ-ի   բնակչության կարծիքը, որն արտահայտվում է ժողովրդավարական կերպով ընտրված  իր ներկայացուցիչների միջոցով»,­ ամփոփել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Armenpress.am