ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով
https://parstoday.ir/hy/news/world-i83619-ԱՄՆ_ն_աջակցություն_է_հայտնել_ԼՂ_հիմնախնդրի_կարգավորմանը_խաղաղ_ճանապարհով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Փետրվար 07, 2018 13:02 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիտ Բրինկը: «Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով և հանուն դրա մենք շարունակում ենք ջանքեր գործադրել»,- ասել է Բրինկը: Նա հիշեցրել է, որ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Ադրբեջանում: Փետրվարի 8-ին եռանախագահներն այցելելու են Հայաստան, ապա ԼՂ (Արցախի Հանրապետություն):

armenpress.am