Գերմանիայի նոր կառավարությունը կարևորել է ՀԳՀԾ-ի գործադրումը
https://parstoday.ir/hy/news/world-i83699-Գերմանիայի_նոր_կառավարությունը_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_գործադրումը
Մի հաղորդագրություն տարածելով Գերմանիայի նոր կառավարությունը կարևորել է Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության հարգումը և Թեհրանի հետ տնտեսական համագործակցության խոչընդոտների վերացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 07:08 Asia/Tehran
  • Գերմանիայի նոր կառավարությունը կարևորել է ՀԳՀԾ-ի գործադրումը

Մի հաղորդագրություն տարածելով Գերմանիայի նոր կառավարությունը կարևորել է Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության հարգումը և Թեհրանի հետ տնտեսական համագործակցության խոչընդոտների վերացումը:

«Նասիմ» գործակալության հաղորդմամբ, քաղաքական փակուղային իրավիճակին վերջ դնելու և խոշոր կոալիցիայի վերաձևավորման շուրջ գերմանական կուսակցությունների համաձայնությունից հետո, այդ երկրի կառավարությունը կարևորել է Վեցյակի և Իրանի միջև կայացած միջուկային համաձայնության հարգումը:

Ըստ հաղոդագրությամբ, Բեռլինը նաև հայտարարել է, որ պետք է վերացնել Թեհրանի հետ տնտեսական համագործակցության ճանապարհին ծառացած խոչընդոտները:

Գերմանիայում երեք առաջատար կուսակցությունները համաձայնեցրել են  Բունդեսթագում կոալիցիայի ստեղծումը։  Մեծ կոալիցիան ձևավորվել է իշխող կուսակցությունների՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև։