ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան կքննարկեն Սիրիայի հարցը Ստամբուլում
https://parstoday.ir/hy/news/world-i83767-ՌԴ_ն_Իրանն_ու_Թուրքիան_կքննարկեն_Սիրիայի_հարցը_Ստամբուլում
Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Սիրիային առնչվող հարցերի շուրջ եռակողմ հանդիպում անցկացնել Ստամբուլում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 16:10 Asia/Tehran
  • ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան կքննարկեն Սիրիայի հարցը Ստամբուլում

Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Սիրիային առնչվող հարցերի շուրջ եռակողմ հանդիպում անցկացնել Ստամբուլում։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին։

Բանակցությունների նպատակը կդառնա Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորումը։ Հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

Առաջիկա գագաթնաժողովի մասին համաձայնագիրը ձեռք է բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի արդյունքներով։

«Շեշտվել է Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասին Աստանայի պայմանավորվածությունների հստակ և անշեղ պահպանման կարևորությունը։ Հաստատվել է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի հիման վրա քաղաքա-դիվանագիտական կարգավորման երկուստեք հանձնառությունը՝ հունվարի 30-ին Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի որոշումներին համահունչ»,-ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, կողմերը քննարկել են սիրիական Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունը, ինչպես նաև իրավիճակն Իդլիբ նահանգում։

1in.am