ԱՄՆ Պաշտպանության նախարարը՝ Դեյր Էլ-Զորում իրականացված հարձակման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i83797-ԱՄՆ_Պաշտպանության_նախարարը_Դեյր_Էլ_Զորում_իրականացված_հարձակման_մասին
ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Դեյր Էլ-Զորում սիրիական զորքերի դիրքերի վրա իրականացված հարձակումը համարել է ինքնապաշտպանություն: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2018 08:50 Asia/Tehran
  • ԱՄՆ Պաշտպանության նախարարը՝ Դեյր Էլ-Զորում իրականացված հարձակման մասին

ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Դեյր Էլ-Զորում սիրիական զորքերի դիրքերի վրա իրականացված հարձակումը համարել է ինքնապաշտպանություն: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Խոսելով  թիրախավորած դիրքերում գտնվող ուժերի ազգության մասին, Ջեյսմ Մաթիսն այսօր ասել է, թե Դեյր Էլ-Զորում ԱՄՆ կոալիցիայի հարձակումն իրականացվել է ինքնապաշտպանության նպատակով: 

Մաթիսը հավելել է.«Պենտագոնը չգիտի արդյոք ռուսներ են եղել այն մարդկանց մեջ, որոնք թիրախավորվել էին ,բայց գիտի ,որ նրանք բոլորը Սիրիայի կառավարության հովանավոր ուժերն են եղել»:

Սիրիայում ԱՄՆ կոալիցիան հիգշաբթի առավոտյան տեղեկացրել էր Դեյր Էլ-Զորում Սիրիայի կառավարության հովանավոր ուժերի դիրքերի վրա իրականացրած հարձակման մասին: «Այս հարձակումը պատասխան քայլ է եղել Սիրիայի կառավարության հովանավոր ուժերին, որոնք չորեքշաբթի օրը գրոհել էին ԱՄՆ-ի «Դեմոկրատական ուժերի» կենտրոնակայանի» վրա, ասել է նա:

Նշենք, որ ամերիկացիները 2017 թվականի սեպտեմբերին ևս հարձակվեցին Դեյր Էլ-Զորի մերձակա տարածքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարող սիրիացի զինվորների վրա և սպանեցին նրանցից 62-ին: