Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ԼՂ-ի պաշտպանության նախարարի հետ
ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ¬ լեյտենանտ Լևոն Մնացականյանը փետրվարի 10¬ին ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում ԼՂ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ողջունելով ներկաներին՝ բանակի հրամանատարը նախ շնորհակալություն է հայտնել համանախագահներին հակամարտության կարգավորման գործում ներդրած ջանքերի համար, ապա ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությունը: Այնուհետև մտքեր են փոխանակվել ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող հետագա աշխատանքների վերաբերյալ
Armenpress.am