Haberturk. ԱՄՆ-ը Թուրքիային «պատժելու» համար ցեղասպանության օրինագիծը օրակարգ կբերի
https://parstoday.ir/hy/news/world-i83909-haberturk._ԱՄՆ_ը_Թուրքիային_պատժելու_համար_ցեղասպանության_օրինագիծը_օրակարգ_կբերի
Փետրվարի 11-ին Թուրքիա են մեկնելու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և  ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ռայմոնդ ՄաքՄասթերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 13:42 Asia/Tehran
  • Haberturk. ԱՄՆ-ը Թուրքիային «պատժելու» համար ցեղասպանության օրինագիծը օրակարգ կբերի

Փետրվարի 11-ին Թուրքիա են մեկնելու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և  ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ռայմոնդ ՄաքՄասթերը:

Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի՝  ամերիկացի պաշտոնյաները  թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկեն թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները:Վաշինգտոնում «Haberturk» լրատվամիջոցի թղթակիցը տեղեկություն է հաղորդել, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատրաստվում է կիրառել պատժամիջոցներ ՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության հարցը:Նշվում է, որ հայաշատ Կալիֆորիայի օրենսդիրները նորից օրակարգ կբերեն  Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:Աղբյուրի պնդմամբ՝ եթե ամերիկյան նախկին ղեկավարության համար ձեռնտու չէր այդ օրինագիծը, ապա այժմ իրավիճակը փոխվել է:

Թղթակցի խոսքերով՝ այս անգամ մեծ է հավանականությունը, որ ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը կընդունվի, քանի որ, եթե նախկինում վերոնշյալ օրինագիծը կանխելու համար Թուրքիային օգնում էր իսրայելական լոբին, ապա այժմ այդ աջակցությունը այլևս չկա:

ermenihaber.am