Կանադայի վարչապետի ավտոշարասյունը Կալիֆորնիայում վթարի է ենթարկվել
https://parstoday.ir/hy/news/world-i83983-Կանադայի_վարչապետի_ավտոշարասյունը_Կալիֆորնիայում_վթարի_է_ենթարկվել
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ավտոշարասյունն այս գիշեր Կալիֆորնիայում վթարի է ենթարկվել։ Վարչապետը չի տուժել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով KABC TV-ին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 11, 2018 12:27 Asia/Tehran
  • Կանադայի վարչապետի ավտոշարասյունը Կալիֆորնիայում վթարի է ենթարկվել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ավտոշարասյունն այս գիշեր Կալիֆորնիայում վթարի է ենթարկվել։ Վարչապետը չի տուժել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով KABC TV-ին։

Հեռուստաալիքի տվյալներով, Թրյուդոն վերադառնում էր Սիմի-Վելլի քաղաքի նախագահական գրադարանից, ուր հանդես էր եկել ելույթով։

Միջոցառումից հետո գրադարանից 6 կմ հեռավորության վրա Toyota-ի վարորդը բախվել է Կանադայի վարչապետի մեքենային ուղեկցող մոտոցիկլետի հետ։ Ավտոմեքենան, որում գտնվել է Թրյուդոն, մեկ այլ մեքենայի հետ չի բախվել։Մոտոցիկլետի և ավտոմեքենայի ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց։

 Panorama.am